12:49 , 31 հունվար, 2014
Հունվարի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Բագրատաշենի սահմանային անցակետում: 5 հոգուց բաղկացած մի ադրբեջանցի ընտանիք քաղաքական ապաստան է խնդրել Հայաստանից: Իրոք, ուշագրավ դեպք է, և կարծում եմ, որ եթե ԱԱԾ-ի համապատասխան ստուգումները որևէ կասկածելի բան չգտնեն, միանշանակ պետք է քաղապաստան տալ այդ ընտանիքին և կիրառել նրանց տեղեկատվական պատերազմում, դա շատ լավ խաղաքարտ կդառնա մեր դեմ ուղղված ադրբեջանական քարոզչության դեմ: