Ցուլ, որը փոխեց մատադորի ողջ կյանքը


14:00 , 31 հունվար, 2014

Այս անհավանական լուսանկարն ազդարարում է ցլամարտիկ Ալվարո Մուներայի աշխատանքային գործունեության ավարտը: Ցլամարտի կեսից նա դադարեցրեց մարտը՝ գիտակցելով, որ դրդում է այս հնազանդ կենդանուն կռվել: Անգամ այն ժամանակ, երբ նետաձիգները վիրավորեցին ցլին, ցուլը չհարձակվեց Մուներայի վրա: Ցլամարտիկի գործունեությունը դադարեցնելուց հետո Տոռերան սկսեց իր բացասական վերաբերմունքն արտահայտել ցլամարտերի նկատմամբ և զբաղվել կենդանիների իրավունքների պաշտպանությամբ:  

Մուներան ասել է.

- Ես հանկարծ նայեցի ցլի վրա: Նրա աչքերում կար անմեղություն, որ նշմարվում է բոլոր կենդանիների աչքերում: Ցուլը նայեց ինձ աղերսող հայացքով: Դա ասես արդարության ճիչ լիներ: Դա նման էր աղոթքի, քանի որ եթե ինչ-որ մեկը խոստովանում է իր մեղքը, հույս կա, որ նա ներում կստանա: Ես ինձ աշխարհի ամենավերջին տականքը զգացի այդ պահին: