«Միսս ԱՄՆ-2012»-ը ցանկանում է փորձել իրեն խառը մարտարվեստներում


10:37 , 31 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

2012 թվականի «Միսս ԱՄՆ» մրցույթի հաղթող Ուիթնի Միլերը պատմել է խառը մարտարվեստների հանդեպ իր հետաքրքրության մասին: Նա արդեն մարզվում է վերջին վեց ամիսների ընթացքում և պատրաստվում է հանդես գալ մրցաշարերից մեկում, գրում է gazeta.ru-ն:

«Ես ցանկանում եմ փորձել ինձ խառը մարտարվեստներում: Այդպես ես կիմանամ՝ ցանկանո՞ւմ եմ դրանով շարունակել զբաղվել, թե՞ ոչ: Եթե երբևէ ես հասկանամ, որ խառը մարտարվեստներն այն է, ինչ ինձ դուր չի գալիս և սովորական աշխատանք է, ես մեկ այլ բանով կզբաղվեմ: Բայց դեռ այն ինձ հետաքրքիր է և ինձ ուրախություն է պատճառում»,-ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ