09:40 , 31 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ցյուրիխում անցկացվող շախմատային սուպերմրցաշարի դասական խաղի առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց հնդիկ Վիշվանաթան Անանդին։ Պարտիան ավարտվեց 73-րդ քայլում:
Մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը կխաղա Կարլսենի հետ, Անանդը՝ Նակամուրայի, իսկ Կարուանան՝ Գելֆանդի հետ։
Հավելենք, որ առաջին տուրում աշխարհի չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը հաղթեց իսրայելցի Բորիս Գելֆանդի, իսկ ամերիկացի Հիկարու Նակամուրան միավորը կիսեց իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ: