09:15 , 31 հունվար, 20141in.am-ը գրում է.
Չինաստանի հարավ-արևմուտքում տղամարդը կրակ է բացել ու սպանել 6 մարդու, ևս 3-ին հասցրել հրազենային վնասվածք: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի՝ Յունան մարզի Տենչուն շրջանում:
Հանցագործի գտնվելու վայրի մասին տեղեկության դիմաց կամ նրան բռնելու համար խոստացել են ավելի քան 30 հազար դոլարի պարգևավճար: