Կապանում 28-ամյա երիտասարդը ծառից կախվելով ինքնասպան է եղել


09:06 , 31 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Հունվարի 31-ին՝ ժամը 00։09-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքում անձը չպարզված քաղաքացին ինքնասպան է եղել՝ կախվելով ծառից. դին իջեցնելու համար անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Հրշեջ-փրկարարները ծառից իջեցրել են 1986 թ. ծնված Ա. Ն.-ի դին: