«Հրապարակ». ՎՊ բացահայտումների արդյունքում փակել են Ապարանի ֆիզմաթ թեքումով ավագ դպրոցը


08:25 , 31 հունվար, 2014

«Մեր տեղեկություններով, փակվել է Ապարանի ֆիզմաթ թեքումով ավագ դպրոցը, պատճառը Վերահսկիչ պալատի բացահայտումներն են։ Մասնավորապես, ֆինանսական չարաշահումները՝ հավելյալ դասարանների տեսքով։ Ենթադրենք՝ կարող էին 30 հոգուց բաղկացած մեկ դասարան ունենալ, սակայն 8-10 հոգանոց դասարաններ են պահվել, որպեսզի յուրաքանչյուրի համար, սահմանված կարգի համաձայն, գումար կորզեն։

Ուշագրավ է, որ երբ բացահայտվել են չարաշահումները, դպրոցի տնօրենը «ծախել» է մարզպետ Սարգիս Սահակյանին՝ հայտարարելով, թե նա տեղյակ էր բոլոր մախինացիաներից։ Սակայն, փոխանակ մարզպետի գործողությունները քննվեին, դպրոցն են փակել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։