Իտալիայում ձերբակալել են Հովհաննես Պողոս II-ի արյամբ սափորի գողերին


00:17 , 31 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Իտալիայում ձերբակալել են Հովհաննես Պողոս II պապի արյամբ սափորի գողերին՝ հաղորդում է Catholic Herald Online-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկանները ձերբակալել են երեք թմրամոլների, որոնցից սափորի հենարանն են առգրավել: 

Նրանց խոսքերով՝ տարան իրենք դեն են նետել, իսկ հենարանը ցանկացել են վաճառել: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անհայտ անձինք Սան-Պետրո-Դելլա-Յենկա եկեղեցուց գողացել են Հովհաննես Պողոս II պապի արյամբ սափորը: