ՊՍԺ-ն ավարտել է աշխատանքները ձնեռային տրանսֆերային շուկայում


21:41 , 30 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտնել է, որ ակումբը ավարտել է աշխատանքները ձմեռային տրանսֆերային շուկայում` սահմանափակվելով Յոհան Կաբայի տրանսֆերի ձեռքբերմամբ:

Մասնագետը նշել է, որ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը փարիզյան ակումբում նորեկներ չեն լինի, իսկ այս կամ այն ֆուտբոլիստի իրավունքները գնելու մասին շրջանառվող լուրերն անհիմն են:

«Կարող եմ վստահեցնել, որ Կաբայը միակ նորեկը կլինի, ով կհամալրի մեր թիմի շարքերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ»,- Le Figaro-ն մեջբերում է Բլանի խոսքերը: