Եմենում իրավապաշտպանները խոչընդոտել են 8-ամյա աղջկա ու նրա մեծահասակ ազգականի ամուսնությունը


19:40 , 30 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Հարսանեկան արարողության նախապատրաստման ամենաթեժ պահին իրավապահ մարմինների աշխատակիցները ներխուժել են Իբ նահանգում եմենցի ընտանիքի տուն, որպեսզի արգելեն հասուն ազգականի հետ նրանց 8-ամյա երեխայի ամուսնությունը: 


Արաբական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ոստիկանությունը ձերբակալել է աղջկա հորը: 

«Ոստիկանությունը ժամանել է վերջում՝ հարսանիքի նախապատրաստական աշխատանքների ամենաթեժ պահին»,- լրագրողներին պատմել է Իբի անվտանգության ծառայության ղեկավարը: 

Միջնակարգ դպրոցի աշակերտուհի 8-ամյա Իֆտիխարը ոչինչ չի իմացել իր ամուսնության մասին: Աղջկա մայրն ի սկզբանե դեմ է եղել ամուսնությանը, սակայն ամուսինը սպառնացել է խոչընդոտելու դեպքում ամուսնալուծվել նրանից: 

Բարեբախտաբար, այս ամենի մասին իմացել է Իֆտիխարի հորեղբայրը, ով փորձել է խափանել հարսանիքը, սակայն հաջողության չհասնելով՝ դիմել է ոստիկանություն: