Ռութգերսի համալսարանը ֆեմինիստական դասընթացներ է անցկացնում Բեյոնսեի երգերի հիման վրա


21:21 , 30 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Ռութգերսի համալսարանը փոփ-երգչուհի Բեյոնսեի երգերի ուսումնական դասընթացներ է անցկացնում՝ հաղորդում է NME-ն:

«Քաղաքականացնելով Բեյոնսեին» դասընթացի հեղինակը համալսարանի գենդերային հետազոտությունների բաժնի ասպիրանտ և դասախոս Քևին Օլրեդն է: Նա նշել է, որ դասընթացի շրջանակներում երգչուհու երաժշտական տեսահոլովակները և երգերը կհամեմատվեն աֆրոամերիկյան ֆեմինիստական շարժման առանցքային անձանց աշխատանքների հետ և նվիրված կլինեն ռասայի, սեռի և սեռական քաղաքականությանն ԱՄՆ-ում:

«Բեյոնսեն ընդլայնում է սահմանները: Այն դեպքում, երբ մյուս արտիստներն ուղղակի վաճառում են երաժշտություն, նա ստեղծում է վիթխարի պատմություն իր անձնական կյանքի, կարիերայի և կերպարի շուրջ»,- ասել է Օլրեդը: