Լեգենդար ԱԲԲԱ խմբի անդամ Բյորն Ուլվեուսը՝ մանկագիր


18:40 , 30 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Լեգենդար ԱԲԲԱ խմբի անդամ Բյորն Ուլվեուսը հանդես է եկել իր համար անսովոր դերով. նա գրել է գիրք երեխաների համար՝ «Սպիտակ դաշնամուրը», որտեղ փոքրիկներին ներկայացնում է գործիքի պատմությունը, որի վրա ստեղծվել են խմբի հայտնի հիթերը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Ընդ որում՝ հեքիաթն ունի երջանիկ ավարտ: 

Գիրքը նախատեսված է 7 տարեկանից բարձր երեխաների համար:

Դաշնամուրը, որի մասին գնում է խոսքը, գնվել էր Բյորնի ու Ագնետա Ֆելտսկուգի կողմից հատուկ Վիգսյոյի իրենց տան համար: 

Հենց այդ դաշնամուրի վրա է ստեղծվել The Winner Takes It All հիթը: 

Ներկայում դաշնամուրը գտնվում է վերջերս Ստոկհոլմում բացված թանգարանում: 

Գիրքը լույս է տեսել 5 լեզուներով: