Ուկրաինա, ես հավատում եմ քեզ. հոլիվուդյան դերասանուհի Միլլա Յոհովիչը Եվրամայդանում տիրող իրավիճակի մասին


18:34 , 30 հունվար, 2014

Ուկրաինական արմատներով հոլիվուդյան դերասանուհի Միլլա Յոհովիչը ֆեյսբուքյան իր էջում խոսել է այս պահին Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին:

«Հետևում եմ լուրերին և սիրտս ցավում է իմ ուկրաինացի քույրերի և եղբայրների համար, ովքեր տառապում են այն բանի համար, ինչին հավատում են: Ես հավատում եմ, որ ի վերջո խաղաղություն կհաստատվի: Ուկրաինա, ես հավատում եմ քեզ»,- գրել է դերասանուհին: