Այսօր Մահաթմա Գանդիի մահվան օրն է


17:58 , 30 հունվար, 2014

File:Portrait Gandhi.jpgՀնդկաստանի եւ հնդկական անկախության շարժման քաղաքական եւ հոգևոր առաջնորդ Մոհանդաս Կարամչանդ Գանդին ծնվել է 1869 թվականի հոկտեմբերի 2-ին:

Գանդին Սատյագրահայի նախաձեռնողն էր՝ դիմադրություն բռնակալության դեմ, քաղաքացիական դիմադրություն՝ բացառապես առանց բռնության (ահիմսա):

Դրա շնորհիվ Հնդկաստանը անկախություն ձեռք բերեց եւ ողջ աշխարհում սկիզբ դրեց նմանատիպ շարժումների տարածմանը քաղաքացիական իրավունքների եւ ազատության համար: Նա աշխարհում ճանաչվեց որպես Մահաթմա Գանդի, որը նշանակում է «Մեծ հոգի»: Հնդկաստանում նրան անվանում են Բապու՝ Հայր: Հնդկաստանում նրան անվանում էին Հնդկաստանի հայր: 

Գանդիի տարեդարձը` հոկտեմբերի 2-ը Հնդկաստանում նշվում է իբրև Գանդի Ջայանտի ազգային տոն, իսկ աշխարհում` Ոչ-Բռնության Միջազգային Օր։

Մահաթմա Գանդին սպանվել է 1948 հունվարի 30-ին սրտին արձակված երեք փամփուշտից: