Պաշտոնապես հաստատվել է, որ Շումախերին սկսել են աստիճանաբար դուրս բերել կոմայից


17:09 , 30 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ավտոարշավորդ Միխայել Շումախերի մենեջմենթը նոր հայտարարություն է տարածել, որտեղ առաջին անգամ հաստատել է, որ աշխարհի յոթակի չեմպիոնին սկսել են աստիճանաբար դուրս բերել կոմայից: Դեռ հայտնի չէ՝ երբ կավարտվի գործընթացը, գրում է gazeta.ru-ն:

Շումախերը գանգուղեղային ծանր վնասվածք էր ստացել դեկտեմբերի 29-ին՝ ֆրանսիական Ալպերում դահուկ քշելիս: Նա արդեն երկու վիրահատություն է տարել, և այժմ գտնվում է Գրենոբլի հիվանդանոցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ