Նեանդերթալցիները կարող էին մարդկանց փոխանցել հիվանդությունների գեները


16:02 , 30 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները ենթադրում են, որ գեները, որոնք ժամանակակից մարդկանց մոտ առաջացնում են հիվանդություններ, կարող էին ժառանգվել նեանդերթալցիներից՝ մարդկանց հետ խաչասերման արդյունքում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Գիտնականները հայտնել են, որ շաքարախտը, Կրոնի հիվանդությունը, երկարատև ընկճախտն ու անգամ ծխելու սովորությունը կարող են կապված լինել նեանդերթալցիների գեների հետ: 

Գենոմի հետազոտությունը վկայում է այն մասին, որ երբ մեր տեսակի մարդիկ առաջին անգամ 80 հազար տարի առաջ լքել են Աֆրիկան, նրանք սկսել են խաչասերվել նեանդերթալցիների հետ, որոնք այն ժամանակ ապրում էին Եվրոպայում ու Ասիայում: