Գիտնականները ստեղծել են 3D տպիչ, որով կարելի է 24 ժամում տուն կառուցել


15:59 , 30 հունվար, 2014

Contour Crafting

«Business Insider»-ը գրում է, որ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Բեհրոխ Խոշնևիսը հսկայական 3D տպիչ է ստեղծել, որը կարող է տուն կառուցել ընդամենը 24 ժամվա ընթացքում: Խոշնևիսի ռոբոտը հագեցած է վարդակով, որը բետոն է արձակում ու տուն կառուցում համակարգչի մեջ՝ նախապես նշված նմուշի կամ մոդելի հիման վրա:

Այս նոր տեխնոլոգիան կարող է արմատապես հեղափոխել շինարարական արտադրությունը:

Տեխնոլոգիան աշխատում է ցեմենտի ու բետոնի արտազատման համակարգով ու ստանում տան հիմքն ու պատերի համակարգը, որից հետո, արդեն երբ ամեն ինչ պատրաստ լինի` անհրաժեշտ կլինի մարդկանց միջամտությունը դռներն ու պատուհանները տեղադրելու համար:

Տան կառուցման այսպիսի եղանակը հրաշալի միջոց է մատչելի միջոցներով տուն ձեռք բերելու, ինչպես նաև վնասված տունը հեշտությամբ վերանորոգելու:
Տան 3D տպիչի տեխնոլոգիան դեռևս փորձարկման փուլում է: Խոշնևիսը հավաստիացնում է, որ այս տեխնոլոգիայի ներդրումը շուկայում աշխատատեղերի նվազեցմանը չի նպաստի ու նույնիսկ կարող է ավելի շատ աշխատատեղեր ստեղծել: Ստորև ներկայացվող տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես է աշխատում այս համակարգը: