Սևանա լճից նախկին 170 մլն խմ-ի փոխարեն 240 մլն խմ բաց կթողնվի


13:18 , 30 հունվար, 2014

Կառավարությունը հավանություն է տվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագծին

Դրանով առաջարկվում է ժամանակավոր` մինչև 2019-ի հունվարի 1-ը Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խմ փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խմ` կախված լճից սնվող Հրազդան գետի, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների ջրատվության աստիճանից: