ԱՄՆ-ի հարաբերությունները Իրանի հետ նոր փուլ է մտնում, որը ձեռնտու չէ Հայաստանին


13:01 , 30 հունվար, 2014

Վերջին շրջանում ԱՄՆ-ի հարաբերությունները Իրանի հետ կարծես նոր փուլ է մտնում: Համագործակցությունը հիմնականում զարգանում է էներգետիկ ոլորտում, ինչը ամենևին ձեռնտու չէ Ռուսաստանին, այդ թվում նաև Ադրբեջանին և Թուրքիային: Ակամայից հարաբերությունների փչացնելու գործում գործիք կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղը` մասնավորապես արհեստական պատերազմի մեջ մտնելով Ադրբեջանի հետ և այստեղ կհայտնվեն ռուս խաղաղարարները Ղարաբաղի և Իրանի սահմանին, որը միակ ճանապարհն է չթողնելու համար ԱՄՆ-Իրան հարաբերությունները գագաթնակետին հասնելու համար: Եթե չհաջողվի կասեցնել ԱՄՆ-Իրան սկսվող հարաբերությունների լավացումը, ապա Ռուսաստանը և Թուրքիան կկորցնեն տարածաշրջանում իրենց ամուր դիրքերը, իսկ Ադրբեջանը կհայտնվի տնտեսական ծանր վիճակում: Ամեն դեպքում, Հայաստանին ևս ձեռնտու չէ այս փոփոխությունները: