12:35 , 30 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Հանրային խորհուրդն ուշադրությամբ հետևելու և իր հերթին քննարկելու է Կոնցեսիոների կողմից առաջարկվող հնարավոր լուծումները՝ «Զվարթնոց»-ի Կլոր շենքի վերաբերյալ ՀԽ դիրքորոշման համատեքստում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀԽ-ն:
Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդը դեմ է կլոր շենքի քանդմանը:
«ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին ուղղված հունվարի 23-ի պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 26-ի նիստում քննարկվել ու հավանության է արժանացել «Զվարթնոց» օդանավակայանի Կոնցեսիոների կողմից ներկայացված մաստեր պլանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ