23:25 , 29 հունվար, 20141in.am-ը գրում է.
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն կարող է հաղթահարել քաղցկեղը:
ԱՄՆ-ում մասնագետները դրական կանխատեսումներ են անում նրա առողջացման հետ կապված: Այժմ երգչուհին բուժման կուրս է անցնում Նյու Յորքի կլինիկաներից մեկում: Նա արդեն ճառագայթային թերապիայի մի քանի սեանսներ է անցել:
«Ամերիկացի ուռուցքաբանները վստահ են, որ Ժաննան կկարողանա լիարժեք կյանքի վերադառնալ: Բժիշկներն այս շաբաթ խորհրդակցություն կանցկացնեն` բուժման հետագա կուրսը մշակելու համար»,- ասել է երգչուհու պրոդյուսեր Անդրեյ Շլիկովը: