Ապրելով մոդեռն բնակարաններում, որտեղ մշտական Wi-Fi, տաք ջուր, ջեռուցում ու սառնարան կա, մենք հազիվ թե կարողանանք հասկանալ, թե ինչ դժվարությունների միջով են անցնում աշխարհի հեռու ծայրերում բնակվող ցեղերը, որոնց կյանքը ամենօրյա պայքար է սննդի համար: Օրինակ այդ ցեղերից մեկը՝ մոնղոլական ցատան ցեղը, իր բնակության վայրը փոխում է տարին 5-10 անգամ: Նրանք ապրում են -40 ջերմաստիճանի պայմաններում, իսկ նրանց փոխադրամիջոցները հյուսիսային եղջերուներն են:Դե ինչ, կկարողանայի՞ք ապրել նման պայմաններում: Խիստ կասկածում եմ:
Ձեր բնակության վայրը փոխել չենք առաջարկում: Փոխարենն առաջարկում ենք դիտել այս ֆանտաստիկ ֆոտոշարքը, որը մեզ պարգևել է մի հրաշալի ֆոտոնկարիչ, ում անունը Ջիմմի Նելսոն է:Նա մեզ հնարավորևություն է տալիս բացահայտել ավելի քան 30 մոկուսի կյանք վարող ու աստիճանաբար անհետացող մարդկային ցեղեր:
Անցկացնելով երկու շաբաթ յուրաքանչյուր ցեղի հետ՝ Ջիմմին ծանոթանում էր նրանց ապրելակերպին, սովորույթներին ու յուրահատկություններին: Նա մասնակցում էր այդ ցեղերի ծեսերին ու մանրակրկտորեն լուսանկարում դրանք: Ապշել կարելի է, թե ինչպես է այս տաղանդավոր լուսանկարիչը դետալ առ դետալ լուսնկարել այդ մարդկանց բնորոշ զարդերը, սանրվածքները, հագուստը... Նա չի զլացել մեզ ցույց տալ այն ամենն ինչ բնորոշում է այդ ցեղերից յուրաքանչյուրին: Ջիմմիի նկարներն ավելի խոսուն են այդ ցեղերի մասինյ պատմող երկար պատմություններից: Այս նկարներում ամեն ինչ պատկերված է՝ նրանց իրական բնույթը, անցյլաը, ներկան ու անգամ ապագան:
Նելսոնի խոսքերով իր նպատակն է եղել ֆոտոշարքով ցույց տալ, թե ինչպիսին է եղել աշխարհը ու որ մենք չենք մոռանում դա: Նա ասում է, որ ցանկացել է ստեղծել հավակնոտ արվեստի գործեր, որոնք կդիմանան ժամանակի քննությանը:
Դիտեք, այս ֆոտոշարքը և պատասխանեք մի պարզ հարցի. Պատրա՞ստ եք արդյոք մի կողմ թողնել ձեր աշխատանքը, տունը, թանկարժեք բազմաֆունկցինոակ հեռախոսը, բոլոր հարմարություններն ու տեղափոխվել հեռու... ժամանակի և տարածության միջով:
Կազակներ, Մոնղոլիա