23:04 , 29 հունվար, 2014
Եվրոպայի և Օբամայի օժանդակությունը Ուկրաինայի պայքարող ժողովրդին, նվեր չէր, ոչ էլ բարի ժեստ: Ուկրաինացիները դրան հասան անցած 3 ամիսների անմարդկային ցրտին, գիշեր ցերեկ պայքարելով, չընկրկելով, չբանակցելով ու չվաճառվելով, եթե աղոթում էին, աղքոթում էին աչքից հեռու, եթե մեկին ձերբակալում էին կամ սպանում էին, նրանց փոխարինում էին ավելի վճռականները: Այնպես որ Ուկրաինայի քաղաքացին ինքն է կերտում իր ազատությունը, ոչ թե սպասում է եվրոպապաների կամ այլ հետաքրքրված շրջանակների դաբռոյին: Ու այս ճանապարհով ձեռք բերված անկախության համար ցանկացած երկիր ոչ ոքի պարտական չի, բացի սեփական ժողովրդից, որն էլ իրականում պիտի լինի երկրի տերը: