Եվ ովքե՞ր են մեզ հայրենասիրության դասեր տալիս....


22:32 , 23 հունիս, 2012

«Միջոցառումն աչքի ընկավ նրանով, որ դրան մասնակցեցին ոչ միայն «Հայոց Արծիվներ» -ի 200 մասնաճյուղերի ղեկավարները` առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, այլև հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները:»

ՄԱՌԱԶՄ` առաջնորդ..... Չէ մի չէ, փրթած մածուն: Ինչպիսի նարցիսիզմ է նստած այս տղայի մեջ, որ իր մասին նման բառաֆոնդով մամլո հաղորդագրություն է գնացել....

ԻՍԿ ՀԵՏՈ`
«ԶԼՄ ներկայացուցիչները առնվազն տարին մեկ անգամ պետք է գրիչը, տեսախցիկը փոխարինեն ինքնաձիգով, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանա պաշտպանել հայոց պետականության սահմանները»:

Լավ կլինի, որ "Առաջնորդն ու 200 մասնաճյուղերի ղեկավարները" տարին մեկ օր հիշեն խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին, 1 օր հիշեն մարտի 1-ի 10 զոհերին ու այդ գործով մեղադրյալների բացակայությունը, 1 օր հիշեն 199թ. հոկտեմբերի 27-ի չբացահայտված ոճրագործությունը, 1 օր հիշեն սոված մարդկանց, 1 օր հիշի նախկինում իշխանության մեջ բարձր դիրք զբաղեցրած մանկապիղծներին ու նրանց զոհերին, 1 օր հիշեն ՀՀ-ում ինքսպանության դիմած մարդկանց ու մտածեն պատճառների մասին, 1 օր հիշեն սահմանի կրակոցների տակ ապրող ու տարատեսակ հիվանդություններ ստացող մեր հայրենակիցներին, 1 օր հիշեն իրենց կուսակից օլիգարխների կողմից բռնության ենթարկվածներին, 1 օր հիշեն ՓՄՁ-ներին շուկայում ոչնչացրած մոնոպոլիստ ընկերներին, 1 օր հիշի ՀՀ-ում կեղծված բոլոր ընտրությունները, 1 օր հիշեն Փակ շուկան քանդողներին, ու այսպես շարունակ...... որպեսզի «ԱՌԱՋՆՈՐԴԸ» կարողանա պաշտպանել Հայոց Սահմանադրությունն ու սահմանադրական կարգը այն ուզորպացնողներից: Ոնց եմ զզբում կեղծ ու ուսուցողական հայրենասիրությունից: Ֆաշիզմի ծաղրը քիչ էր, հիմա էլ մնում է հայրենասիրությունն ու սահմանապահությունը ծաղրեին: