19:58 , 29 հունվար, 2014
Operativ.am-ը գրում է.
Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկը հրդեհվել է:
Ռեստորանից ավելի քան 50 մարդ է տարահանվել, որոնցից 30-ը եղել են աշխատակիցներ, իսկ 20-ը` հաճախորդներ: Ria.ru-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Ռուսաստանի «Արտակարգ Իրավավիճակների նախարարության» աշխատակազմը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հրդեհը բռնկվել է «Пятницка 26»-ում: Դեպքի վայր են ժամանել ավելի քան 14 հրշեջ մեքենաներ: Ըստ նախնական տվյալների` հրդեհը տարածվում է հարևան բնակավայրեր, հրշեջներին դեռևս չի հաջողվում մարել կրակը: