19:46 , 29 հունվար, 20141in.am-ը գրում է.
Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Լուայ Սաֆին նշել է, որ սիրիական ճգանաժամի կարգավորման հարցով ժնևյան բանակցություններում առաջընթաց կա՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Նրա խոսքերով՝ կառավարական պատվիրակության և ընդդիմության ներկայացուցիչներն առաջին անգամ մոտեցել են անցումային կառավարության ստեղծման խնդրի քննարկմանը:
Հիշեցնենք, որ Ժնևում վերսկսվել են Սիրիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցությունները, որոնք կշարունակվեն մինչև ուրբաթ: