Էռնա Էլիզբարյանի տարեդարձի անակնկալն ու երազանքը


19:34 , 29 հունվար, 2014

Esem.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: ESem.am-ը շնորհավորեց լուրերի մեկնաբանին և հետաքրքրվեց, թե ինչպես է նշելու տարեդարձը, ինչ անակնկալներ են եղել կեսգիշերից:

«Արդեն իսկ բազմաթիվ շնորհավորանքներ եմ ստացել: Թող մեծամիտ չհնչի, բայց միշտ ստանում եմ ծաղիկներ, անակնկալներ: Այս անգամ առավոտյան հայրս դուռը բացեց, դռան հետևում կակաչներ էին:  Դա շատ հետաքրքիր, հաճելի անակնկալ էր. գարունն այս տարի ժամանակից շուտ եկավ մեր տուն:)»,- ասաց Էռնան և հավելեց, որ ծաղիկներն անանուն են եղել: Էռնայի փոխանցմամբ` ծննդյան օրերը սիրել է մինչև 20 տարեկան դառնալը. «Այն ժամանակ շատ երազանքներ ունեի և ուզում էի շուտ մեծանալ, որպեսզի իրականացնեմ դրանք: Անկեղծ ասած, այժմ  այդքան էլ չեմ սիրում տարեդարձերս. մեծանալն այնքան էլ լավ բան չէ»:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ