Ի՞նչ իմաստ ուներ այդ դեպքում Ուկրաինայի ու Հայաստանի հանդեպ ՌԴ աննախադեպ ճնշումը


18:45 , 29 հունվար, 2014

quote of the day: (Վ.Վ.Պուտին)` «Եվրամիության ղեկավարությանն առաջարկել ենք ուսումնասիրել Եվրամիության եւ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կողմից ստեղծվող Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ տնտեսական գոտիների ձեւավորման հնարավորությունը...» 
Երկու հարց. 1) Ի՞նչ իմաստ ուներ այդ դեպքում Ուկրաինայի ու Հայաստանի հանդեպ ՌԴ աննախադեպ ճնշումը, պատժամիջոցները, սպառնալիքները, փոխվստահության ոչնչացումը, եթե հինգ ամիս անց վերադարձ է կատարվում նույն կարգավիճակին: 2) Արդյո՞ք հնչեցրած ցանկը նշանակում է, որ ՀՀ չի հանդիսանալու սույն միության անդամ, կամ էլ առաջարկվող «գոտիները» չեն գործելու ՀՀ համար: Պատասխանի ակնկալիքներով...