Մովսիսյանը առաջին հավաքին չի խաղա. Կարպին


19:09 , 29 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը sovsport.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ Յուրա Մովսիսյանն ԱՄԷ-ում անցկացվող հավաքի ստուգողական խաղերին չի մասնակցի:

«Մովսիսյանը և Տասկին առաջին ուսումնամարզական հավաքին, ինչպես ի սկզբանե ծրագրել էինք, չեն խաղա: Եթե ամեն ինչ կարգին լինի, ապա բոլորը  կխաղան երկրորդ հավաքին, քանի որ մի բան է ֆիզիկական մարզավիճակ ձեռք բերելը, մեկ այլ բան՝ խաղային լավ վիճակում լինելը»,-նշել է Կարպինը:

Հիշեցնենք, որ հայ հարձակվողն արդեն սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ: