Մարտին Շուլցը չկարողացավ պատասխանել Նաիրա Զոհրաբյանի հարցին


17:28 , 29 հունվար, 2014

Մարտին Շուլցը չկարողացավ պատասխանել Նաիրա Զոհրաբյանի հարցինPanorama.am-ը գրում է.

Այսօր Ստարսբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի ելույթից հետո եվրոպացի խորհրդարանականները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել նրան:

Հարց տվողներից մեկն էլ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն էր: Նա Եվրոպական խորհրդարանի նախագահին հիշեցրեց ԵԽ բանաձևերից մեկը, որը կոչ է անում չճանաչված երկրների, որոնցից է նաև Լեռնային Ղարաբաղը, հասարակությունների հետ իրականացնել վստահության ամրապնդման և շփումների ստեղծման ծրագիր, այնուհետև հետաքրքրվեց.«Ինչո՞ւ մինչ այժմ Եվրոպական միությունը ոչինչ չի արել այդ ուղղությամբ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ