20:30 , 23 հունիս, 2012
Արդեն մի քանի օր է, ինչ սկսվել է ԼՂՀ-ում նախագահի նախընտրական քարոզարշավը, պետք է ասել, որ իրական մթնոլորտը հանգիստ է, և հարգանքի է արժանի, որ թեկնածուները ներկայացնում են իրենց ծրագրերը, այլ ոչ թե համոզում քաղաքացիներին, Բակո Սահակյանը հանդիպումների է մեկնում սեղմ կազմով, այլ ոչ թե մեծ իշխանական թիմով, ներկայացնում է անցած տարիներին ձերք բերած հաջողությունները և առաջացած խնդիրները, որոնք պետք է լուծել գալիք 5 տարիներին: Վիտալի Բալասանյանը ներկայցնում է իր ծրագիրը` ասելով ուզում եք ընտրեք, եթե ոչ ուրեմն ոչ, Արկադի Սողոմոնյանն էլ ներկայացնելով իր ծրագիրը քննադատում է պետության կառուցման ստրուկտուրալ փոխհարաբերությունները: Կարծում են այս քաղաքակիրթ մոտեցումներով քարոզարշավը կշարունակվի , իսկ մի շարք <տեխնոլոգների> խորհուրդ կտայի քարկոծելով չփորձել արհեսական ֆոն ստեղծել:Արցախը վեր է ամեն ինչից: