Ազարովի հրաժարականը դեռ հաղթանակ չէ.Կլիչկո


14:56 , 29 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

«Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Ազարովի հրաժարականը հաղթանակի մի փոքր մասն է համարել: Այս մասին հայտնում է UNIAN-ը: 

«Ազարովի հրաժարականը մեզ ասում է, որ մենք կարող ենք հաղթանակի հասնել՝ հիմնվելով մեր երկրի համար պայքարի արդար մղումով: Ուկրաինացիների հաղթանակի գործընթացը մեկնարկել է Ազարովի կառավարության հրաժարականով: Մայդանն ու Ուկրաինայի քաղաքացիները հասան դրան, և սա դեռ սկիզբն է»,-ասել է Կլիչկոն: 

Նա նաև նշել է, որ հունվարի 16-ի օրենքների չեղյալ հայտարարումը չնայած փոքր, բայց կարևոր քայլ է: 

Հիշեցնենք, որ «Ուդառ» կուսակցությունը պնդում է վերականգնել 2004 թվականի Սահմանադրությունը, որի դեպքում իշխանությունը մեկ անձի ձեռքում չի կենտրոնանա: