14:50 , 29 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
Եվրամիությունն ու Ադրբեջանը քննարկում են Ռազմավարական արդիականացման գործընկերության համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը: Այս մասին գրում է 1news.az-ը՝ հղում անելով Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Մալենա Մարդին: Նրա խոսքով, դա ծավալուն համաձայնագիր է, որը ներառում է համագործակցություն տնտեսության և օրենքի գերակայության ոլորտներում: Մարդի խոսքով, ասոցացման համաձայնագիրն ու ռազմավարական արդիականացված գործընկերության համաձայնագիրը միմյանց լրացնում են: