19:29 , 23 հունիս, 2012
Լույս է տեսել Տիգրան Սարգսյանի "Հեքիաթների ժողովածու" նոր աշխատությունը, որը հասարակությանը հայտնի է "Կառավարության ծրագիր 2012" անվանումով:
Հեղինակը կազմակերպում է իր ժողովածուի հանրային ընթերցումներ: Երեկ նա Ազգային ժողովում ընթերցողի դատին է ներկայացրել իր աշխատությունը, որը 69 պատգամավորի համար այն իրականություն էր, այլ ոչ թե հեքիաթ: Իսկ մնացածը այն ընկալեցին հեքիաթի տեսքով:
Հնարավոր է, որ Open Air Reading Fest-ի շրջանակներում հեղինակը այսօր Կասկադում ընթերցողների ավելի լայն շերտերին ներկայացնի իր հեքիաթների փիլիսոփայությունը: