Չինաստանում բլոգերներ են ձերբակալվել թռչնագրիպի համաճարակի մասին շշուկներ տարածելու համար


14:19 , 29 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Չինաստանի միանգամից մի քանի մարզերում ոստիկանությունը ձերբակալել է համացանցային օգտատերերի, ովքեր բլոգային դաշտում շշուկներ են տարածել թռչնագրիպի վիրուսի զանգվածային համաճարակի մասին: Նրանց մեծ մասը պատժվել է տուգանքով և վարչական կալանքով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին: 

Չինաստանում գործում է սոցցանցերի օգտատերերի նույնականացման համակարգ: 

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ ներկայումս Չինաստանում թռչնագրիպով հիվանդների թիվը գերազանցում է 100-ը: Նրանցից 19-ը մահացել են: