Մոսկվայում դեռահասները դաժանաբար սպանել են ներգաղթյալի


13:06 , 29 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանում ոստիկանությունը ձերբակալել է երեք անչափահաս երիտասարդի, ովքեր կասկածվում են Ղրղզստանի քաղաքացու սպանության մեջ: Այս մասին հայտնում է Interfax-ը:

Իրավապահները 26-ամյա երիտասարդին գտել են փողոցում: Ավելի ուշ՝ դատաբժշկական հետազոտության արդյունքում, պարզվել է, որ նա մահացել է գանգուղեղային վնասվածքից:

Երկու կասկածյալները մոսկվացիներ են, մեկը՝ մոլդովացի. երեքն էլ 16-17 տարեկան են: Պարզվում են հարձակման դրդապատճառները:

Կատարվում է հետաքննություն: