ՌԴ-ն չեղյալ չի հայտարարի Ուկրաինայի հետ վարկային և գազային համաձայնագրերը


11:53 , 29 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, Ռուսաստանը չի վերանայի Ուկրաինայի հետ վարկային ու գազային պայմանավորվածություններն՝ անկախ այն փաստից, թե ով կգլխավորի կառավարությունը:

«Մենք կարծում ենք, որ վարկի տրամադրումն ու գազի սակագնի իջեցումը պայմանավորված են ոչ թե կառավարությանը, այլ ուկրաինացիներին օժանդակելու ցանկությամբ»,-ասել նախագահը։

Նա նշել է նաև, որ իրենք մեծապես ցանկանում են, որ շարքային քաղաքացու ծանրաբեռնվածությունը լինի նվազագույն: