10:12 , 29 հունվար, 20141in.am-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իրան՝ հայտնում է IRNA գործակալությունը:
Արաբական և աֆրիկյան հարցերով Իրանի փոխարտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիանը ողջունել է Էրդողանին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում:
Այսօր ծրագրված է Էրդողանի հանդիպումն Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ:
Երկկողմ առևտրային կապերի ակտիվացումը դիտարկվում է որպես Էրդողանի երկօրյա պաշտոնական այցի գլխավոր առաջնահերթություն:
Երկու երկրների միջև առևտրի ծավալը 2013-ին կազմել է 13.5 մլրդ դոկար:
Մինչ թռիչքը կայացած մամլո ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտնել էր կողմերի միջև Համագործակցության բարձրագույն խորհուրդ ստեղծելու ծրագրերի մասին: