Սենսացիա! Ճապոնացիները կրկին զարմացրել են՝ ստեղծելով արհեստական արգանդ


10:45 , 29 հունվար, 2014

Գիտության մեջ հեղափոխական առաջընթաց է կատարել ճապոնացի պրոֆեսոր Էսինորի Կուվաբարան: Նա կարողացել է արհեստական արգանդ ստեղծել և նրանում հորթուկ մեծացնել: Հիմա արդեն ոչ մի կասկած չկա՝ հերթը հոմունկուլինն է, որի մասին գիտնականները երազում էին XIII դարից ի վեր: Աշխարհն աստիճանաբար մոտենում է այն եզրագծին, որից հետո մարդու վերարտադրումն արհեստական պայմաններում ուղղակի կդառնա տեխնոլոգիա և բիզնես: