Արմեն Աշոտյա՛ն, ըստ Foreign Policy-ի զեկույցի, Ձեր կառավարությունը ձախողվել է


17:53 , 23 հունիս, 2012

Armen Ashotyan, Ձեր Ազգային ժողովի ելույթում նշել էիք, որ Foreign Policy վերջին "Ձախողված պետություններ" զեկույցում Հայաստանը ամենակայունն է տարածաշրջանում և այդ իսկ պատճառով ճիշտ չեք համարել ընդդիմախոսների "ձախողված կառավարություն" բնորոշումը, սակայն հաշվի չեք առել այն հանգամանքը, որ 2008 թ համեմատ Հայաստանը հետընթաց է ապրել, քանի որ 2008 թ. ունեցել է 70.7 միավոր, իսկ 2012 թ` 72.2 միավոր:

Ձեր կառավարությունը իր համեմատությունը պետք անի հենց իր հետ, այլ ոչ թե այլ պետությունների կառավարության հետ, և այս առումով, իսկապես որ, ըստ Foreign Policy-ի զեկույցի, Ձեր կառավարությունը ձախողվել է:

Հ.Գ. զեկույցում որքան բարձր է միավորը, այնքան ավելի շատ է պետությունը ձախողված: