00:58 , 29 հունվար, 20141in.am-ը գրում է.
Oxfam ոչ առևտրային կազմակերպությունը, որը գտնվում է բրիտանական Օքսֆորդ քաղաքում և զբաղվում է աղքատության դեմ պայքարով, որոշել է ուսումնասիրել, թե որ երկրներում ցածր գնով կարելի է ձեռք բերել բալանսավորված առողջ սնունդ:
Կազմակերպության աշխատակիցներն այս առթիվ կազմել են լավագույն և վատագույն պետությունների ցուցակը: Խոսքը ոչ թե աստղերի քանակությամբ հարուստ ռեստորանների, այլ թարմ սննդամթերքների և մաքուր ջրի հասանելիության մասին է:
Առաջին տեղում Նիդեռլանդներն են, երկրորդ տեղը կիսել են Ֆրանսիան և Շվեյցարիան, երրորդը՝ Դանիան, Շվեդիան, Ավստրիան և Բելգիան: Վատագույն պետությունների ցանկում են Յեմենը, Մադագասկարը, Եթովպիան, Անգոլան և Չադը: