00:43 , 29 հունվար, 20141in.am-ը գրում է.
Okanagan Specialty Fruits կանադական ընկերությունն աճեցրել է «Արկտիկա» տեսակի խնձորներ, որոնք կտրելուց հետո չեն մգանում և երկար ժամանակ կարող են գրավիչ տեսք ունենալ` առանց կիտրոնի հյութի կամ այլ միջոցների գործածման:
Խնձորների նման հատկությունը ստեղծվել է գեների հավելյալ կրկնօրինակման միջոցով, որոնք խնձորներն արդեն ունեին: Այդ գեներն էլ ստեղծում են պոլիֆենոլոկսիդազ` ֆերմենտ, որը պատասխանատու է մրգերի մոտ մգություն առաջացնող քիմիական ռեակցիայի համար:
Ընկերության նախագահ Նիլ Քարթերը կարծում է, որ այդ խնձորները մեծ պահանջարկ կունենան` սկսած ծնողներից վերջացրած տարբեր սրճարաններով, ռեստորաններով և այլն:
Այս մասին գրում է Kedem.ru կայքը: