Դարչինն արյան մեջ իջեցնում է շաքարի մակարդակը


00:29 , 29 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Դարչինն ամբողջ աշխարհում տարածված համեմունք է և օգտագործվում է շատ կերակրատեսակներում: Սակայն ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ դարչինն արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնում է 3-5 %-ով: Այս ազդեցությունը կարելի է համեմատել շաքարախտի դեմ կիրառվող դեղամիջոցների հետ: Դրանից բացի, գիտնականները ապացուցել են, որ դարչինը նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը: 

Առայժմ գիտնականները չեն կարող ասել՝ արդյոք այս ազդեցությունները կարճաժամկետ են, թե ոչ: Շաքարախտով տառապող մարդկանց համար դարչինը դեղամիջոցներին չի կարող փոխարինել, իսկ ահա այն մարդիկ, ովքեր շաքարախտի զարգացման սպառնալիքի են ենթարկված, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն այս համեմունքին: