23:29 , 28 հունվար, 20141in.am-ը գրում է.
Լոնդոնի գերագույն դատարանը հարկադրել է բժշկական սխալից տուժած աշակերտուհուն 40 միլիոն դոլար վճարել: Փոխհատուցումը կուղղվի 13-ամյա աղջկա բուժմանը:
Չնայած հազվադեպ հիվանդությանը՝ 10-ամյա Մաիշա Նաջիբը առողջ է եղել, քանի դեռ 2010 թ. նրան չեն պառկեցրել Օրմոնդ Սթրիթի հիվանդանոցում, գրում է Daily Mail հրատարակչությունը:
Երեխան արյունատար անոթների հետ կապված խնդիրներ է ունեցել, այդ պատճառով էլ նրան պետք է անվնաս գունավորող նյութ ներարկեին, որը ցույց կտար ուղեղում արյան շրջանառությունը: Բժշկական այդ գործողության մեջ պետք է կիրառվեր նաև հատուկ սոսինձը, որով պետք է փակեին ընտրված անոթները: Սակայն, աղջկա փաստաբանի խոսքերով, բժիշկները շփոթել են սոսնձի և ներկի ներարկիչները, որի հետևանքով սոսիձը ներարկել են 10-ամյա աղջկա զարկերակի մեջ և դրանով իսկ աղջկա ուղեղին ահավոր մեծ և անդառնալի վնասներ հասցրել::
Ընդ որում, դատարանի վճռած 40 միլիոն եվրոն հիվանդին պետք է մաս-մաս վճարվի՝ մինչև նրա կյանքի վերջը, որը, փորձագետների կարծիքով, վրա կհասնի 64 տարեկան հասակում: 
