23:16 , 28 հունվար, 2014
Այսօր աշխարհի լավագույն դարպասապահներից մեկի՝ Ջանլուիջի Բուֆոնի ծննդյան օրն է: Հունվարի 28-ին նա դարձավ 36 տարեկան: Բուֆոնը ծնվել է 1978 թվականին Իտալիայում: Ջանլուիջի Բուֆոնն այսօր իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի եւ Իտալիայի ազգային հավաքականի ավագն է: 2006 թվականին հավաքականի հետ նա դարձավ աշխարհի չեմպիոն: Նյուն մրցաշրժանում ՖԻՖԱ-ի կողմից Բուֆոնը ճանաչվեց լավագույն դարպասապահ: 2006թվականին Բուֆոնը նույնիսկ «Ոսկե գնդակի» հավակնորդ է եղել, եւ զբաղեցրել է երկրորդ տեղը՝ այն զիջելով Ֆաբիո Կանավարոյին: 2002-2003 Չեմպիոնների լիգայի շրջանակներում Բուֆոնը ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ: Չեմպիոնների լիգայի պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանում է դարպասապահը:
2011 թվականին Ջանլուիջի Բուֆոնին հռչակեցին 21-րդ դարի առաջին տասնամյակի լավագույն դարպասապահ: Բուֆոնը մտնում է այն 50 ֆուտբոլիստների ցանկի մեջ, ովքեր A սերիայում ամենաշատ խաղերն են անցկացրել: Նա նաև համարվում է Իտալիայի պատմության մեջ ամենաշատ ֆուտբոլային հանդիպումներն անցկացրած ֆուտբոլիստը:
2001 թ.-ին Ջանլուիջի Բուֆոնը համարվեց ամենաթանկ դարպասապահը. ժամանակին նրա տրանսֆերը՝ «Պարմա»-ից «Յուվենտուս», արժեցել էր 32 մլն. ֆունտ ստերլինգ: