Ford Transit-ի վարորդը Երևանում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի


22:52 , 28 հունվար, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` հունվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Ford Transit մակնշի 24 ՏՕ 016 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտաս պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և քաղաքացիների օգնությամբ, կարճ ժամանակում դեպքի վայր ժամանած շտապօգնության բրգադը վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, հետիոտները անցելիս են եղել հետիոտնի համար նախատեսված թույլատրելի հատվածով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ