22:40 , 28 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքում տված մամլո-ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի ներքին հարցերին չի միջամտի, հաղորդում է Интерфакс-ը:
«Ես կարծում եմ, որ ուկրաինական ժողովուրդն ինքը կարող է լուծել իր խնդիրները: Համենայն դեպս, Ռուսաստանը երբեք դրանց չի միջամտի»,- ասել է Պուտինը:
Պատասխանելով Ուկրաինայի կոնֆլիկտում Ռուսաստանի միջնորդական դերի մասին լրագրողի հարցին՝ Պուտինն ասել է, որ Կիևը դժվար թե միջնորդների կարիք ունենա: «Ինչքան շատ միջնորդներ, այնքան շատ խնդիրներ»,- ավելացրել է նախագահը: