Փաստաբան. «Ռուբեն Հայրապետյանը վաղուց բռնության քարոզիչ է»


17:31 , 23 հունիս, 2012

Փաստաբան Վահե Գրիգորյան. «Ռուբեն Հայրապետյանը վաղուց բռնության քարոզիչ է, դա ակնհայտ է մարդկանց հետ նրա շփվելու ձեւից, հայտարարություններից: Այդ մարդը կոնկրետ բռնության քարոզիչ է: Բայց ինքը շատ փոքր մարդ է, որպեսզի ինքն իր անունից այդ բռնությունը քարոզի: Ինքը ռեժիմի բերանն է: Եթե դուք նայեք նրա հետ կապված 
դատական գործերը, թե ինչպես է նա վիրավորում լրագրողներին կամ ընտրությունների նախօրեին սպառնալիքներ տեղում, ինձ համար բոլորովին զարմանալի չէ, որ դա հենց իր սեփական օբյեկտում է տեղի ունեցել»: ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ