Հենրիխ Մխիթարյանը փայլում էր. Ruhrnachrichten.de


22:22 , 28 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին է անդրադարձել ruhrnachrichten.de կայքը, որը հայ կիսապաշտպանի մասին, մասնավորապես, գրել է.

«Նախորդ երեքշաբթի Հենրիխ Մխիթարյանը փայլում էր: Իր ծննդյան 25-րդ տարեդարձին ֆուտբոլիստը երկու գոլ հեղինակեց «Բորուսիայի» վերջին ստուգողական խաղում: 

Նրա ջանքերը և մեծ ներուժն ակնհայտ են, սակայն Մխիթարյանը հազվադեպ է այն ցուցադրում»: