22:23 , 28 հունվար, 2014
Ամերիկացի դերասան Էրիկ Լոուսոնը, ով Մարլբորո ընկերության պաշտոնական դեմքն էր 1970-ականներին, մահացել է կյանքի 73-րդ տարում մի հիվանդությունից, որը կապված է ծխելու հետ:
Դերասանը մահացել է այս տարվա հունվարի 10-ին Քալիֆորնիայի իր բնակարանում, բայց դրա մասին հանրությունը տեղեկացավ միայն կիրակի օրը, երբ դերասանի մահվան մասին հայտնեց նրա կին Սյուզանը:
Լոուրենսը ուներ 6 երեխա, 18 թոռ և 11 ծոռ: Դերասանը ծխում էր 14 տարեկանից և կնոջ խոսքերով չէր կարողացել թողնել ծխելը անգամ այն բանից հետո, երբ նրա մոտ հայտնաբերվեց այդ հիվանդությունը: Այնուամենայնիվ, հասկանալով, թե ինչ մեծ վնաս է հասցնում ծխելը առողջությանը՝ Լոուսոնը իր կյանքի ընթացքում մասնակցել է մի շարք հակածխախոտային ակցիաների: